Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ․ 168․am
Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:
Ռուսական պատվիրակության կազմում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:
Լրատվամիջոցի աղբյուրի հաղորդմամբ, ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան է այցելել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին։
Աղբյուր՝ 168.am