Ազատ խոսք

«Դու շատ պուճուր ես, որ համայն հայությանը դասեր տաս, թե ոնց ապրեն». Լիզա Ճաղարյան

«Դու շատ պուճուր ես, որ համայն հայությանը դասեր տաս, թե ոնց ապրեն». Լրագրող Լիզա Ճաղարյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Հա՛, պարոն Վիտալի Բալասանյան, ճիշտ ես ասում՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ աչքը ջուր կտրած սպասում էր, թե երբ է Ձերդ Արևաճաճանչափայլությունը վերջապես «բարձրաձայն ասելու», որ «երբևիցե ՀՀ-ում այսքան ծանր վիճակ չի եղել»։

Ճիշտ ես ասում. իրոք ծանր վիճակ է՝ էլ սերժառոբիկն ու հայաստանցի և արցախցի բորենիները չեն քերթում հայաստանցիներիս։

Էլ իմ Կիևյանի տունը գնող էն հաստափոր արցախցին չի կարող գլուխ գովել, թե «Կիևյանի վրա արդեն յոթ հատ բնակարան է առել», ոնց որ թե պատրաստվում էր՝ յոթն էլ առնել։

Էլ Արցախում պաշտոնազրկվածները չեն «ժամանելու» Երևան՝ գռփելու։ Էլ Արցախի քաղաքացիներին կեղեքողները գիշերները հանգիստ չեն խռմփացնում, որովհետև Հայաստանի կեղեքիչների պոչը դրանց տակ է, ու մի օր պատասխան տալու հերթը արցախցի թալանչիներին էլ է հասնելու։

Եվ ընդհանրապես. պարոն Վիտալի Բալասանյան, քանի որ նաև «բարձրաձայն ասում ես», որ դու ես որոշում՝ Հայաստանից ով մտնի Արցախ, ով չմտնի, ում Արցախ-Հայաստան «սահմանի վրա» քացու տակ գցեք ու հետ ուղարկեք, դե ես էլ համայն Հայաստանի քաղաքացիների անունից ասում եմ՝ Հայաստանի ճամփան մոռացիր։

Եթե քեզ հանգիստ չի տալիս, որ քսան տարի հուսահատությունից կամաց-կամաց մեռնող հայաստանցիների հոգիներում հույս է ծնվել ապագայի նկատմամբ, ուրեմն կորիր գրողի ծոցը քո թանկագին մարդակերների հետ միասին։

Դու շաաաատ պուճուր ես, որ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ դասեր տաս, թե ոնց ապրեն»։

Կիսվել