Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կասեցնող զինծառայողներին
Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դիվերսիան կասեցնող զինծառայողներին։ Արցախի Հանրապետության Նախագահը պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 1ին։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը եւ Էմիլ Ներսիսյանը:
Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը եւ Ռաֆիկ Օրդոյանը: