Մամուլ

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել: Երեկ՝ սեպտեմբերի 25–ին ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդուն՝ Աշոտ Սարոյանին։

Սեյրան Սարոյանի որդուն

Տեղեկությունը NEWS.am–ի զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Աշոտ Սարոյանին բերման են ենթարկել Էջմիածնի բնակիչներից մեկին հարվածելու կասկածանքով։

Նախնական տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ՝ կրտսեր եղբորը նեղացնելու համար և հարվածել նրան։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել