Վճռաբեկ դատարանը չի ընկալում՝ ինչ խորությամբ են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. Հայկ Ալումյան
Վճռաբեկ դատարանը չի ընկալում՝ ինչ խորությամբ են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. Հայկ Ալումյան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը վարույթ չընդունելու Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 20–ի որոշումը։
«Մենք հերթական անգամ սպառում ենք այս ատյանը, որպեսզի հետագայում Երոպական դատարան դիմելիս խոչընդոտ չունենանք։ Վճռաբեկ դատարանի խնդիրներից մեկն այն է, որ նա ոչ միայն չի վերականգնում անձի խախտված իրավունքը, այլև հաճախ չի էլ ընկալում, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում և Վճռաբեկ բողոքները չի ընդունում քննության»,–ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանը չի ընկալում, որ թե ինչ խորությամբ են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։
Հայկ Ալումյանը նշեց, որ Եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացված վերջին վճիռները վերաբերվում են այն գործերին, որոնք Վճռաբեկ դատարանը ժամանակին վարույթ չի ընդունել։
Վճռաբեկի կողմից բողոքը վարույթ չընդունելու տարբերակներից մեկն էլ ըստ պաշտպանի այն է, որ Վճռաբեկ ատյանը կարծել է, թե Քոչարյանի գործով պրոբլեմից կարելի է խուսափել, եթե աչքերը փակի և չտեսնի այդ խնդիրը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում