«Այս ինքնասպանությունը իշխանության խղճին է, մանր կամակատարներն ընտրության առաջ են կանգնեցրել գեներալին»․ Աղվան Վարդանյան
«Այս ինքնասպանությունը իշխանության խղճին է». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։
«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։
Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան, Բջնիի իր առանձնատանն ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։