Ազատ խոսք

«Նիկոլը, իր բնավորության համաձայն, ևս մեկ անգամ խայտառակվեց». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկայում տված ասուլիսի ժամանակ Նիկոլը, իր հին պոպուլիստ բնավորության համաձայն, ևս մեկ անգամ խայտառակվեց ՝ զրոյացնելով ԱՄՆ-ից մանր-մունր ներդրումների չնչին շանսերը:

Անհավասարակշիռ և բլեֆի սիրահար Նիկոլը, ով տարիներ շարունակ խոսում էր միլիարդավոր դոլարներ բյուջե վերադարձնելու մասին, այսօր արդեն խոսում է միլիոնների վերադարձի մասին, վերջում, միգուցե, դոլարն էլ կփոխվի դրամի և տեղ կհասնի Նիկոլի` «կոպեկ առ կոպեկ» բլեֆի չափով:

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մի ուրիշ հարցով էլ չհակասեր իրեն` մեկ քննադատում է Վանեցյանին դե յուրե պետ լինելով հայտարարություն տարածելու համար և միևնույն ժամանակ քննադատում, թե ինչու է դե յուրե պետի հայտարարությունը դրվել ԱԱԾ կայքում և ֆեյսբուքյան էջում, որը հրաժարականի հաստատումից հետո հանվել է կայքից:

Այսինքն՝ Նիկոլի համար առաջնայինը տեխնիկական հարցերն են, և ոչ՝ բովանդակայինը, ընդ որում` իր քննադատությունը ինչ-որ կերպ, կիսատ-պռատ պատճառաբանելու համար պետք եղավ բավական երկար ժամանակ:

Սա փաստում է վարչապետի պաշտոնում Նիկոլի մտավոր սնանկության և ցայտնոտային իրավիճակի մասին և ամենակարևորը` «կանգ առնելու» անկարողության մասին»:

Կիսվել