Մամուլ

Արթուր Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը. Տեսանյութ

Արթուր Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի սկանդալային հայտարարության փաստին։

«Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը:

Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ: 

Կիսվել էջում