Մամուլ

«Վարչապետի պահվա՞ծք է խռովելը». զոհված զինծառայողների հարազատները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից

«Վիրավորվեց, խռովեց, վարչապետի պահվա՞ծք է խռովելը ։ Ասում է՝ Մանվելի օգնականը չե՞ս եղել, ի՞նչ կապ ունի անձն ում հետ ա եղել, քո օգնականն էլ կարող ա մի սխալ թույլ տա։ Դուք վերցեք, Մանվելի Գրիգորյանի ունեցվածքը բաժանեք այս ընտանիքների մեջ»։

Այս մասին ասեց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը, ով Կառավարության առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ միասին սպասում էի վարչախետին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, սակայն, դժգոհ էին, բայց որոշեցին դադարեցնել ակցիան։

«Ես վարչապետի հայտարարությունը չեմ հաշվում, որ բավարարեց մեր խնդրանքը։ Մենք այդքան հեշտ հանձնվող չենք։ Վարչապետն ասաց՝ արտերկրից գալուց հետո մեզ կկանչեն, մենք չգիտենք՝ մեզ կկանչեն, թե ոչ։ Մենք կփորձենք 5 օր տրամադրել վարչապետին, եթե չկանչի մեզ, կշարունակենք հացադուլն ու նստացույցը»,– ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Նրանք 5 օր ժամանակ տվեցին ՀՀ վարչապետին, իրենց հարցին լուծում տալու համար։

Կիսվել