Հրաժարականների շղթան շարունակվելու է. հինգ պաշտոնյայի անուն է նշվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաժարականների շղթան, մեր տեղեկություններով, շարունակվելու է։ Հեղափոխության «երկրորդ փուլի» մեկնարկը հայտարարած վարչապետը որոշել է աշխատանքից ազատել էլի մի քանի պաշտոնյաների, որոնք «ձախողել» են աշխատանքը եւ ազդել իր ռեյտինգի անկման վրա։
Հրաժարականների շղթան և այդ ցանկը գլխավորում են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ում հրամանը կլինի արդեն հաջորդ շաբաթ։
Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար, իսկ ՔԿ նախագահին՝ որպեսզի քրեական գործերի՝ դատարան չհասնելու հանգամանքը բացատրեն հանրությանը։
Բայց հեռացվածներից ոմանց առաջարկներ կարվեն, ինչպես Օսիպյանին արվեց՝ վարչապետի գլխավոր խորհրդական, որ իշխանության հակառակորդների բանակը չուժեղանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։