«Նիկոլ, սխալ կուպե ես նստել»․ Էդուարդ Շարմազանով
«Նիկոլ, սխալ կուպե ես նստել»։ Այս մասին Ֆեյբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր ֆալշ երգը թալանի ու թալանչիների մասին։ Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների եւ ռեպրեսիաների նոր փուլ։
Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։
Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջեւ՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու եւ դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։
Հ.Գ. Նիկոլ, սխալ կուպե ես նստել։
Քո նեոբոլշեւիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմիր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։ Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի»։