Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. Ստեփան Դանիելյան
Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը
ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.
“պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։
Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը”:
ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով “ավանդական” կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն “սպայի պատվի” հասկացություն։
Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են “հայրենիքի հանդեպ պարտքը” և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։
ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել ըստ իր խոսքերի տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։
Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան “անսպասելի” կերպով օգնության է հասնում “անկախ” և “ընդդիմադիր” Լուսավոր Հայաստան” կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։
Լուսավոր Հայաստանը Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը»։