Օգտակար

Ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարծակի ցնցվում

Ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարծակի ցնցվում

Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ: Ըստ գիտնականների հաշվարկի՝ բնակչության 70%-ը զգում է այդ հրումները կյանքի մի որևէ հատվածում:

Քնած ժամանակ մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ: Հրումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում, օրինակ՝ մկանային ձգում:

Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ, ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա:

Դժվար է հստակ ասել, թե ինչն է հիպնոտիկ հրումների պատճառը, սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ:

Ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարծակի ցնցվում

Բժշկական պատճառ

Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ, ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը:

Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է, որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով:

Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել, որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը:

Անհանգստություն

Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել, քան մյուսները: Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում: Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել:

Դա կարող է լինել մարդկանց մոտ, ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի, որ քնելու ժամանակն է:

Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ:

Կիսվել