Ժամանց

Ծառուկյանի դստեր հարսանիքի շարասյունը կանգնեցրած երեխային 300 հազար դրամ են տվել

Ծառուկյանի դստեր հարսանիքի շարասյունը կանգնեցրած երեխային 300 հազար դրամ են տվել

Սեպտեմբերի 7-ին կայացավ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը: Հարսանիքը բավականին բուռն քննարկվեց հասարակության շրջանում:

Շատերի կողմից հարսանիքը քննադատվեց շատ շքեղ լինելու պատճառով, շատերի պնդմամբ՝ նոր Հայաստանում այսպիսի շքեղ հարսանիքիներ չպետք է լինեն:

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ Եկեղեցու արարողությունից հետո, երբ հյուրերը պատրաստվել են լքել եկեղեցու բակը, աբովյանցի մի երեխա փակել է հարսանքավորների ճանապարհը և գումար պահանջել, վերջիններս էլ տղային տվել են 300 հազար դրամ, տղան էլ այդ գումարով «Mobile centre» խանութից հեռուստացույց է գնել իրենց տան համար:

Հիշեցնենք, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ Փարավոն ռեստորանում, որը պատկանում է հենց Գագիկ Ծառուկյանին: Աղջկա հարսանիքի համար Ծառուկյանն ամողջությամբ ձևափոխել էր սրահի դիզայնը:

Կիսվել