Մամուլ

Մարուքյանի միջոցով փորձում են Փաշինյանին տապալել. սխեման գործի է դրվել. Ովքեր են սրա թիկունքում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մարուքյանի միջոցով փորձում են Փաշինյանին տապալել. սխեման գործի է դրվել. Ովքեր են սրա թիկունքում։ Դեռ ամիսներ առաջ մամուլը գրեց, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստեղծած քաղաքական ակումբում ովքեր են հավաք-վում (Աղվան Վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Թեւա-նյան, Երվանդ Բոզոյան, Արփինե Հովհաննիսյան)։

Մեր տեղեկություններով, նրանց շարքերը համալրվել են նոր քաղաքական եւ հասարակական գործիչներով (Սպարտակ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան)։ Այս քաղաքական թիմին ուշագրավ հանձնարարական է տրվել։

Մեզ հաջողվեց ճշտել, որ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի կոնկրետ հանձնարարական մեկ կուսակցության ղեկավարի եւ անդամների հետ մշտական բանակցություններ վարելու։ Այսպես ասած, բանագնաց-հանձնակատարը պետք է նրանց համախմբի մեկ գաղափարի շուրջ։

Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ աշխատում է Ռուբեն Հակոբյանը, այսինքն, փորձում են Փաշինյանի երբեմնի թիմակից Էդմոն Մարուքյանի միջոցով տապալել Փաշինյանին։ Քանի որ այս քաղաքական ուժը ներկայացված է եւ խորհրդարանում, եւ Երեւանի ավագանիում, նպատակ կա այդ երկու ուղղություններն էլ գործի դնել։

Հակոբյանը պարբերաբար հանդիպում է ԼՀԿ-ի հետ։ Ի դեպ, այս կուսակցության անդամներից մեկը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ԼՀԿ-ն նախկին իշխանության ժամանակ էլ խնդիր չի ունեցել, ու եթե նրանք նորից վերադառնան, էլի խնդիր չեն ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել