Խաղողի կորիզները առողջության համար շատ կարևոր հատկություններով են օժտված
Խաղողի կորիզները առողջության համար շատ կարևոր հատկություններով են օժտված։
Բարելավում է մաշկի վիճակը
Կորիզները կոլագեն են պարունակում և օգնում են ավելի առողջ մաշկ ունենալ, կանխելով կնճիռների և բծերի առաջացումը։ Դրանք մաշկն ավելի էլաստիկ և ձիգ են դարձնում։
Հզոր հակաօքսիդանտ է պարունակում
Խաղողի կորիզները տոկոֆերոլի հսկայական քանակություն են պարունակում, որը օրգանիզմին անհրաժեշ ուժեղ հակաօքսիդանտ է։
Խաղողի կորիզները բարելավում է տեսողությունը
Խաղողի կորիզը հարուստ է վիտամին E-ով, որն ամրացնում է տեսողությունը, ինչպես նաև կանխում է շաքարախտից առաջացած տեսողական խնդիրները։
Մաքրում է արյունը և բարելավում է արյան շրջանառությունը
Այն ամրացնում է արյունատար անոթները։ Նաև մաքրում են արյունը վնասակար նյութերից և օգտակար են հատկապես սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Կանխարգելում է քաղցկեղը
Այն ուժեղ հակաօքսիդատներ են պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի որոշ տեսակներ, ինչպիսիք են շագանակագեղձի, մաշկի կամ կրծքագեղձի քաղցկեղը։
Հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով է օժտված
Խաղողի կորիզները մաքրում են աղիները, ինչպես նաև բուժում են միզուղիների ինֆեկցիաները, կոլիտը, գաստրիտը։