Մամուլ

Կառավարությունը օժանդակեց Հայկի բուժմանը, նա մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ հետազոտություն կանցնի լավագույն կլինիկաներից մեկում

Կառավարությունը օժանդակեց Հայկի բուժմանը, նա մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ հետազոտություն կանցնի լավագույն կլինիկաներից մեկում:

«Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ կազմակերպվում է նախ Հայկի համալիր հետազոտությունը Գերմանիայում և ապա նաև, ըստ անհրաժեշտության, բուժումը» – իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայկը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։

Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը։

Կիսվել