Կշնորհավորեմ այն ժամանակ, երբ Արցախը պաշտոնապես՝ առանց մի թիզ հող զիջելու, կդառնա Հայաստանի մաս․ Դավիթ Սանասարյան
Կշնորհավորեմ այն ժամանակ, երբ Արցախը պաշտոնապես՝ առանց մի թիզ հող զիջելու, կդառնա Հայաստանի մաս։ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորանքի փոխարեն. Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարևորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։
Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հերոսական ուղի անցած, այսօր իշխանության հոտն առած որոշ աթոռասերներ պահանջում են Արցախի ներքին գործերին չխառնվել։
Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս։
Փառք Արցախն ազատագրողներին, փառք մեր հերոսական ժողովրդին։ Սիրում եմ բոլորիդ»: