Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում 13 օր կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում 13 օր կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը:
«2019 թվականը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։
«Մանսուրյան -80» հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 1-ից մինչ սեպտեմբերի 13-ը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները»: