Ազատ խոսք

«Թե ոնց է Հայաստանի հիվանդանոցներում ստորացվում, քերվում մինչև վերջին լուման ՀՀ հպարտ քաղաքացին». Լալա Մանուկյան

Թե ոնց է Հայաստանի հիվանդանոցներում ստորացվում, քերվում մինչև վերջին լուման ՀՀ հպարտ քաղաքացին»։ Այս մասին բարեգործական աշխատանքների համակարգող Լալա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք արդեն եղբորս հետ տանն ենք՝ ձախ կողմը պարալիզացված ու հազար ու մի ուղղվող ու չուղղվող խնդիրներով, որ էլի տարիների տքնաջան աշխատանք է պահանջում ու ահռելի ֆինանսներ, այնինչ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ՄԵՐ ՈՏՔՈՎ ՏՈՒՆ ԳԱԼ երկու ամիս առաջ, եթե հիվանդանոցը մարդասեր լիներ, հիվանդին անհապաղ օգնություն ցույց տրվեր։

Ես եղբորս տղաների հետ էս ամենի միջով երևի անցա, որ գամ պարբերաբար էստեղ պատմեմ, թե ոնց է Հայաստանի հիվանդանոցներում ստորացվում ՀՀ հպարտ քաղաքացին։ Կոնկրետ՝ ստորացվում՝ մինչև վերջին խազը։ Ու ֆինանսապես քերվում մինչև վերջին լուման ու ողջ ունեցվացքը։

ՈՒ ԳՐՈՇ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵ ԻՐԵՆՑ ՖԲ ՊԱՏԵՐԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍԻՐՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ էսօրվա ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՊԱՅԾԱՌ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ։ Երևի իրենց համար լույսերը որ բացվել են, գիտեն թե համատարած բոլորս լույսերի մեջ ենք։

ՀՀ ՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ 3 ամիս տառապելու ու բառիս բուն իմաստով կոնկրետ խոշտանգվելու (ՆԿԱՏԵՔ՝ ՉԵՄ ԱՍՈՒՄ ԲՈՒԺՎԵԼՈՒ) հետևանքով հերթական մի ընտանիք իր տունը ու կարողությունն է էսօր վաճառելու։ Ձեզ համար ո՞նց ա․․․էսօր մենք ենք, վաղը մեկ ուրիշը ու էդպես շարունակ։

Հլա մենք կարողացանք տակից դուրս գալ ու ողջ մնալ՝ թեկուզ պարալիզացված, խոշտանգված ու ստորացված․․․ Բա նրանք, ովքեր հայտնվում են հիվանդանոցում ու ՀԱՐԿԱՎՈՐ ԱՀՌԵԼԻ գումար չունենալու պատճառով չեն ստանում պատշաճ օգնություն, չեն վիրահատում նրանց, չեն փրկում մարդկանց կյանքը զուտ գումարը ուշացնելու կամ գումար չունենալու պատճառով, բա նրանք ինչպե՞ս թաղվեն, որ շատ աբիդնի չլինի․․․։

Էս անմենաթողության ու ոտից գլուխ կրիմինալ պարունակող պահվածքի համար ո՞վ է պատասխան տալու, հը՞ն՝ առողջապահության նախարար ջան, վարչապետ ջան։ Ո՞վ, գրողըտանի: Իհարկե դուք»։

Կիսվել