Ծաղկակաղամբով տապակա. օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ
Ծաղկակաղամբով տապակա. օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ
Ծաղկակաղամբով տապակա. ներառեք ձեր ընտանիքի սննդացանկում անչափ օգտակար, սննդարար բանջարեղենով պատրաստվող այս ախորժելի ուտեստը.
Բաղադրիչները
- Ծաղկակաղամբ – մեկ փոքր գլուխ
- Լոլիկ – 2 հատ
- Ձու – 3 հատ
- Պանիր – 50 գր
- Կաթ – 6-8 ճ/գ
- Սամիթ – մի քանի ճյուղ
- Բուսայուղ
- Աղ
- Պղպեղ
Ծաղկակաղամբով տապակա պատրաստումը
Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում:
Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել (ես վերջին ձևով եմ անում):
Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:
Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը:
Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի, և ձուն եփվի: