Օգտակար

Ի՞նչն է նպաստում լսողության կորստին

Ի՞նչն է նպաստում լսողության կորստին

Լսողության կորստի հիմնական պատճառն աղմուկն է:

Եթե ամեն բան թողնվի ինչպես որ կա և պաշտպանություն չսահմանվի ականջների համար, ապա վաղ, թե ուշ բոլոր մարդիկ՝ մեծից փոքր, չեն կարողանա հասկանալ նույնիսկ սովորական խոսքը. հաղորդում է informvest.com-ը:

Տասնյակ միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ 12-15% երեխաներ, ամենօրյա աղմուկի պատճառով դպրոցահասակ տարիքում աստիճանաբար կորցնում են լսողությունը, որը շատերը համարում են սովորական երևույթ:

Մենք ինքներս ենք մեղավոր այս հարցում, քանի որ ինքներս ենք աղմուկ ստեղծում մեր շուրջը:

Բազմաթիվ տարբերակներ կան, թե ինչպես կարելի է պաշտպանել ականջները, օրինակ` աղմկոտ աշխատանքային միջավայրում, սակայն գրեթե չկան հրահանգներ՝ ինչպես դա անել տանը, ասենք` մազերը չորացնելիս, փոշեկուլից, խոտը կարգի բերելու սարքից, տարբեր ձայնային ազդանշաններից և աղմուկի այլ աղբյուրներից:

Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ տարեցտարի աղմուկն ավելի ու ավելի է մեծանում, շատանում: Երբեմն նույնիսկ ուսումնական հաստատություններում հնարավոր չէ հանգիստ աշխատել կամ սովորել:

Տարբեր ռեստորաններում հաճախորդները դժգոհում են աղմուկից: Վատ սպասարկումից հետո սա երկրորդ ամենատարածված դժգոհությունն է:

Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ ականջը չափազանց փխրուն օրգան է: Երբ ձայնային ալիքները մտնում են ականջ, թմբկաթաղանթում տատանումներ են ստեղծում:

Այնուհետ այդ տատանումները փոխանցվում են ներքին ականջի խոռոչին, ուր, կրկին տատանումների տեսքով, հեղուկ է փոխանցվում: Այն իր հերթին խթանում է լսողական նյարդաթելերը, որոնք նախատեսված են մեկ այլ հաճախականության համար:

Այս ազդակները լսողական նյարդերի օգնությամբ անցնում են ուղեղ, ուր համապատասխանաբար ընկալվում են որպես խոսք, երաժշտություն կամ մոտեցող մեքենայի աղմուկ և այլն:

Նման նուրբ ապարատին վնաս կարող է հասցնել աղմուկը՝ երբեմն նաև ոչ բարձր, բայց կանոնավոր, և չափազանց բարձր ձայները:

Մենք ծնվում ենք որոշակիորեն ֆիքսված մազաբջիջների քանակությամբ, և եթե դրանք մահանում են, ապա այլևս չեն կարող վերականգնվել, և լսողության սրությունը կորչում է:

Հաճախ սկզբում կորչում է բարձր հաճախականությամբ ձայների նկատմամբ զգայունությունը, իսկ հետո՝ հստակորեն սովորական խոսքը լսելու կարողությունը:

Խորհուրդ է տրվում օգտագործել ականջը «պաշտպանող» որևէ միջոց, երբ, ասենք՝ չորացնում եք մազերը: Պաշտպանական միջոցները պարտադիր են բոլորի համար: Նույնիսկ ականջակալները կարող են վնասել, եթե շատ բարձր են միացված:

Հաճախ մարդիկ բարձրացնում են ձայնը՝ լռեցնելու շրջապատող աղմուկը: Եթե այլ մարդիկ կարող են լսել այն, ինչ դուք, ապա ձայնը խիստ բարձր է, ուստի և վտանգավոր առողջությանը:

Կիսվեք էջում