101-ամյա տղամարդը միևնույն ընկերությունում աշխատում է արդեն 73 տարի
101-ամյա տղամարդը միևնույն ընկերությունում աշխատում է արդեն 73 տարի։ Գերման Հոլդմենը, ով այս շաբաթ տոնել է իր 101 ամյակը ոչ թե ծերանոցում, այլ Նյու-Ջերսիի արևելյան Հանովերի քաղաքում գտնվող լամպ արտադրող ընկերության գործընկերների շրջապատում, որտեղ նա աշխատում է արդեն 73 տարի:
Չհաշված Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բանակային ծառայությունը՝ նա ընկերությունում աշխատել է 1941թ.-ից ի վեր, հաղորդում է CBS New York-ը:
Ներկայումս նա աշխատում է շաբաթական չորս ժամ՝ վերանորոգելով լամպերը:
Գոլդմենը շարունակում է աշխատել նույնիսկ կնոջը կորցնելուց հետո:
«Նա շատ նվիրված էր իր կնոջը, ով հրաշալի կին էր և նույնպես աշխատում էր այս ընկերությունում: Նա մահացավ, սակայն Գոլդմենը վերադարձավ իր մասնագիտությանը», – ասում է համասեփականատեր Մաքս Լեբերսֆելդը:
Գոլդմենն ասում է, որ չնայած իր եռանիշ տարիքին, դեռ աշխատում է եւ հավաստիացնում, որ աշխատանքը «Առավոտյան արթնանալու եւ քայլելու առիթ է տալիս: Ամբողջ օրը հեռուստացույցի առջեւ նստելը ձեզ ոչ մի օգուտ չի տա»: