Մամուլ

Արագածոտնի մարզում փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային

Արագածոտնի մարզում փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը:

Վաչագան Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային:

Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի լինում, հեռացել են տանից: Վաչագան Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել