«Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ»․ Արմեն Բիլյան
«Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ»․ Արմեն Բիլյան։
«Սասնա ծռեր» խմբի գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանն այսօր դատավարության ժամանակ լսելով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ասաց, որ գործով Եվրոպական դատարանի վճիռն անխուսափելի է։
«Սա 37 թիվը չի, էդ մեղադրանքի համար դուք պատասխան եք տալու»,- շեշտեց նա՝ դիմելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին. «Այսօր Հայաստանի դատարանում անարդարություն է տեղի ունենում և բռնաբարվել ա արդարությունը, եկեք ուշքի գանք:
Փաշինյան Նիկոլ, խոսքս քեզ ա ուղղվում, ես քեզ սպասում եմ, եթե գալիս ես անարդարությունը վերացնելու, լավ, եթե ոչ՝ ուրեմն դու շարունակում ես Սերժի մեղադրանքը»: