Չինարիի հատվածում 140 հեկտար գրավելու օպերացիայի հեղինակը Յուրի Խաչատուրովի որդին է
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի հատվածում 140 հեկտար դիրքերի բարելավման օպերացիան իրականացվել է գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։
Վերջինս ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումների հրամանատարն է եւ ՀՀ Զինված ուշերի գենշտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի որդին, որի սկանդալային անցյալի մասին մամուլում բազում հրապարակումներ են եղել։
Հիշեցնենք, որ ավագ Խաչատուրովին Մարտի մեկի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։
Աղբյուր՝ hraparak.am