Մամուլ

108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան։ 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։

«Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 հազար դրամ, դա նշանակում է, որ 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի»:

Նա նաև բացատրել է, թե ինչպես է նոր մոդելն ազդելու հավասար սկզբունքով աշխատավարձեր տրամադրելու վրա:

«Մեծ դպրոցները մեծ ընդունելության դեպքում ունենում են հավելյալ գումարներ, և վերաբաշխումներ են լինում, հիմա այս բանաձևով փոփոխում ենք, ու գումարները, որոնք մնում էին մեծ դպրոցների հաշվին, բերում էինք ավելի թերֆինանսավորվող դպրոցներ, որտեղից էլ գալիս էր, որ աշխատավարձերը ցածր էր լինում»,- ասել է նա:

Կիսվել