Մամուլ

«Մեր վառոտներից մի հատ ոստիկան չի մտել, մթոմ ես կարողանում եմ քայլեմ, մի հատ էլ փախնե՞մ». Սեյրան Սարոյան

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանները հետախուզել են Սարոյանի տունը, իսկ նա հասցրել է փախչել հետնամուտքով։ «Մեր վառոտներից մի հատ ոստիկան չի մտել։ Էդ մարդիկ մեր տուն չեն եկել, հո զոռո՞վ չի։

Սուտ բաներ են գրում` մթոմ ինձ պառկացրին գետնին` փռին գետնին։ Մթոմ ես կարողանում եմ քայլեմ, մի հատ էլ փախնե՞մ։ Սա օջախ է, որտե՞ղ եք լսել, որ մարդու օջախի մեջ ռազբորկա անեն»,–ասաց նա։

Աժ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հերքում է լուրերը, թե ոստիկանությունը  հետախուզել է իր տունը։  Այս մասին Սարոյանն ասաց լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, որն անցկացվում է նրա տանը։

«Նախ ասեք` առանց մեզի ո՞նց է կյանքն անցնում, ուրա՞խ է Ազգային ժողովում։  Բացի էդ, ուզում եմ ասել, որ հագած–կապածի համար կներեք, ոտքերս ուռած են»,–ասաց Սարոյանը։

Կիսվել