«Ամուսինս ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ». Լուսին Վարդանյանը բալիկի է սպասում
Վահագն Խաչատրյանի և«Ամուսինս ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ»: Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Հունվարին կծնվի զույգի երկրորդ երեխան: Նրանք որդի են ունենալու: BRAVO.am-ին Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասել է, որ ամուսինը մեծ ոգեւորությամբ է ընդունել հղիության լուրը:
«Վահագնին ավտոմեքենայի մեջ եմ հայտնել լուրը: Շտապում էինք սկեսրայրիս տարեդարձին, ու երբ ասացի, որ կրկին հղի եմ, շոկի մեջ էր, սկզբում լարվել էր, հետո ուրախությունից գրկել ու համբուրում էր ինձ»,- ասել է Լուսինը:
Ամուսինները վերջերս են իմացել երեխայի սեռը.«Վահագնին ասում էի՝ եթե տղա լինի, շատ կուրախանամ, աղջկա դեպքում ուրախությունից կպայթեմ:): Կատակը մի կողմ՝ քանի որ մեր առաջնեկն աղջիկ էր, շատ էինք ուզում տղա ունենալ: Սեռն իմանալու օրը երկուսս էլ անչափ երջանիկ էինք»,- նշել է նա:
Զույգի առաջնեկը՝ Ռուզաննան, նույնպես անհամբերությամբ է սպասում եղբոր լույս աշխարհ գալուն. «Դեռ հղի չէի, որ Ռուզանս մեզ խնդրում էր իր համար քույր կամ եղբայր ունենալ: Հղիությանս մասին իմանալուց հետո այնքան էր ուրախացել, որ բոլորին հայտնում էր»:
Երեխաների խնամքի հարցում դերասանուհուն օգնելու են մայրիկն ու սկեսուրը. «Երկուսն էլ իմ ամենավստահելի օգնականներն են: Ռուզանիս դպրոցը մայրիկիս աշխատավայրին է մոտ, նա ինձ կօգնի, տղայի խնամքի հարցում էլ՝ սկեսուրս: Իհարկե, հիմնական պարտականություններն ինձ վրա են լինելու, քանի որ առանձին ենք ապրում»,- եզրափակել է Լուսինը:
Աղբյուր՝ bravo.am