Մամուլ

«Գեղամ Մանուկյան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, կամ հրապարակավ ներողություն խնդրել»․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղամ Մանուկյան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ, թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել:

Զանգ.
     Հարց`
     – Վարչապետն այսօր ասաց…. և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեք» ընկերությունը:

Պատասխան`
     – Ոչ թե մամուլում, այլ ձեր կողմից է նման բան շրջանառվել, այն կազմակերպվել է տեղի հայության կողմից, որի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՀՅԴ տեղի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հետագայում նաև կազմակերպվել է հանդիպում Հայաստանում ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչներ և վարչապետի հետ:
     Այդ տրամաբանությամբ այդ հանդիպումը նույնպես «Սանիթեքն» է կազմակերպե՞լ:

Պատասխան` 
     – Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ասածը: 
     Պատասխան`
     – Դիմեք վարչապետի խոսնակին:

Հ.Գ. Բավական է նման բաներ անեք, իմ հետ նման բաները չի անցնում, ձեր Լիբանանի գործընկերներին էլ վատ դրության մեջ եք դնում, ում հետ լավ, հարգալից հարաբերություններ ունեմ: Հա, իսկ փրկօղակ լինի, դուք օգտվեք, ձեզ է դա այսօր պետք»:

Կիսվել