Գոհար Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու սլացիկ կազմվածքը 5 երեխա ունենալուց հետո
Գոհար Հարությունյանի նոր ֆոտոշարքն ու սլացիկ կազմվածքը 5 երեխա ունենալուց հետո: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը նոր ֆոտոշարք ունի: Ֆոտոշարքի համար Գոհարը համագործակցել է լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանի հետ: Նա ներկայացել է 3 կերպարով:
Գոհարն այս տարի կտոնի 40-ամյակը: Գեղեցկուհու տիտղոսակիրը 5 երեխայի մայրիկ է, սակայն շարունակում է պահպանել գեղեցիկ կազմվածքը: Այսպիսի արդյունքի համար, սակայն, Գոհարը հատուկ սննդակարգերի չի հետևում, փոխարենը հաճախում է մարզասրահ:
Ի տարբերություն շատ կանանց՝ նիհար լինելու ցանկության, Գոհարը փոքր-ինչ գիրանալու ցանկություն ունի, սակայն առայժմ դա նրան չի հաջողվում:
Աղբյուր՝ tert.am