Շենքի բնակիչները կոտրել են խաղահրապարակը, որպեսզի երեխաները այլևս չհավաքվեն ու չաղմկեն
Շենքի բնակիչները կոտրել են խաղահրապարակը, որպեսզի երեխաները այլևս չհավաքվեն ու չաղմկեն, – այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սուրեն Գալստյանը։
«Սա Երևանի բակերում առկա առանց այն էլ շատ քիչ խաղահրապարակներից մեկն էր։ Չէ, խմած խուլիգանները չեն կոտրել, ոչ էլ երեխաները։
Շենքի բնակիչներն են կոտրել, որպեսզի երեխաները այլևս չհավաքվեն ու չաղմկեն։
Դե կարող ա իրանց աղմուկով մի պորտաբույծ համբալի սերիալից էին կտրում, չգիտեմ․․․
Իհարկե սա նորություն չի, խաղահրապարակի փոխարեն համատարած ավտոտնակներ կառուցելը, մեքենայի համարներին 120,000 դրամ տալը, բայց քարսիթի համար ափսոսալը էլի էս շարքից են։
Ամեն դեպքում չեմ կարում համակերպվեմ էս տեսարանի հետ․․․
Հ․Գ․ Նկարը արված է Շենգավիթի բակերից մեկում»։