Մամուլ

Բաքուն արձագանքել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արած հայտարարությանը։

Փաշինյանն իր ելույթում ասել է․ «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։

Անդրադառնալով «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը՝ Հաջիևը Թվիթերում գրել է․ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է և նրա անբաժանելի մասը»։

Ավելի ուշ, հարցազրույցներից մեկում Հաջևն ասել է․ «Ադրբեջանի բռնազավթված տարածքները Հայաստանին միացնելու կոչերը պետք է գնահատվեն որպես անպատասխանատվություն և անարգանք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք պատասխանատու են հակամարտության բանակցային կարգավորման համար»։

Կիսվել