Շոու-բիզնես

9 տարի միասին․ Սուսաննա Պետրոսյանը նշում է ամուսնության 3-ամյակը. ֆոտո

«9 տարի միասին․ Մեր ընտանիքն արդեն 3 տարեկան է»։ Այս մասին Ինստագրամի իր էջում երկրպագուներին և հետևորդներին հայտնել է երգչուհի Սուսաննա Պետրոսյանը։

Նա ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել և պատմել՝ չնայած այն բանի, որ լրանում է նրանց ամուսնության երրորդ տարին, նրանք միասին են արդեն 9 տարի։

Սուսաննայի երկրպագուները, հարազատներն ու հետևորդները լուսանկարի մեկնաբանություններ բաժնում ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղել զույգին։

Կիսվել