Ազատ խոսք

«Խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում, այ տղա․․․»․ Մարգարիտ Եսայան

«Խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում, այ տղա․․․», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

«Գնացել Արցախում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցուն, ղարաբաղցուն, սահմանապահին, եւ երկիր պահող ժողովրդին, թուրքի կողքին ապրելով շատ ավելի հայ մնացած հային բացատրում է, թե ինչ է նշանակում հայ լինել.․․ խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում, այ տղա, էդ հրապարակը միացում է տեսել, Արցախի խնդրի դուխով եւ հերոսաբար լուծում է տեսել, պատերազմ է տեսել ու հաղթել է․․․

Մի բաժակ ջուր խմի, ձայն էլ չունես եւ ուղղակի եւ անուղղակի իմաստներով․․․»:

Կիսվել