ԱշխարհՍպորտ

Սև ծովում ջրահեղձ են եղել քիքբոքսինգի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Սև ծովում ջրահեղձ են եղել քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոն, 1986-ին ծնված Ֆաթիմա Ժագուպովան և փոխչեմպիոն, 1992-ին ծնված Էլինա Գիսմեևան:

Մարզուհիները ջրահեղձ են եղել Սև ծովում մոլեգնող փոթորիկի ժամանակ լողալիս: Նրանցից մեկը ցատկել է ջուրը և միանգամից սկսել խեղդվել: Տեսնելով դա՝ ընկերուհին փորձել է մոտենալ նրան օգնելու, սակայն նույնպես խեղդվել է:

Փրկարարներին չի հաջողվել միանգամից դուրս բերել նրանց մարմինները վատ եղանակային պայմանների պատճառով: Ժամեր անց նրանցից միայ մեկի դին է հաջողվել դուրս բերել ջրից:

Կիսվել