Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հենրիխ Մխիթարյանին առաջին աստիճանի շքանշանով
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Սերժ Սարգսյանի հրամանագրում գրված է`
«Հենրիխ Համլետի Մխիթարյանին պարգևատրել Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, առաջին աստիճանի շքանշանով»: