«Շշի Մելոյի» եղբայրն ազատ է արձակվել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին:
Այս մասին տեղեկացրել են Ռոբերտ Մանուկյանի փաստաբանները:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու կասկածանքով․ «Ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»։