Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն աշխարհի ռեկորդ է սահմանել

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն աշխարհի ռեկորդ է սահմանել։

Պորտուգալիայում ավարտված «Ֆամալիկաո Օփեն» միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն աշխարհի ռեկորդ է սահմանել:

Նա 9 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի հաղթող։

Հայ շախմատիստը միևնույն ժամանակ ցույց է տվել 3103 գործակցի ուժի խաղ, ինչն ամենաբարձրն է շախմատի պատմության մեջ և աշխարհի ռեկորդ է: Մինչ այդ, ամենաբարձր արդյունքը՝ 3098 էր և Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում գրանցել էր Ֆաբիանո Կարուանան:

Կիսվել