Շոու-բիզնես

«Աստծուց առաջ չեմ ուզում ընկնել». Օլյա Հակոբյանը՝ կրկին ամուսնանալու մասին․ ֆոտո

«Աստծուց առաջ չեմ ուզում ընկնել»։ BRAVO.am-ն օրերս հետաքրքիր եւ տարբերվող ֆոտոշարք է իրականացրել Օլյա Հակոբյանի հետ, իսկ զրույցի ընթացքում դերասանուհին խոսել է ոչ միայն նոր նախագծում նկարահանվելու, այլեւ իր հասցեին հնչող բամբասանքների, մարզասրահ հաճախելու հիմնական նպատակի եւ անձնականի մասին:

Օլյան նշել է, որ հատուկ ֆոտոշարքեր չի սիրում իրականացնել, ավելի շատ հանպատրաստից լուսանկարներ է ունենում նկարահանման ընթացքից, կամ էլ սելֆիներ.«Բայց Էմինի նման պրոֆեսիոնալ եւ անչափ թեթեւ մարդու հետ աշխատելը շատ հաճելի էր: Դա անգամ դժվար է աշխատանք կոչել, քանի որ ողջ օրվա ընթացքում ստեղծագործել ենք»:

Դերասանուհին այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության 25 մասանոց նոր հեռուստասերիալում, որը շուտով եթերում կլինի.«Աշխատում եմ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետ, մեծ հաճույք եմ ստանում եւ, իհարկե, շատ բան եմ սովորում»:

Օլյան վերջին շրջանում հաճախ է մարզասրահում արված տեսանյութեր հրապարակում: Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչ արձագանքներ է ստանում. «Շատ դրական արձագանքներ եմ լսել: Պարզվեց՝ մարդիկ սիրում են հետեւել այդ տեսանյութերին:

Օլյա Հակոբյան

Մարզումներն ինձ տալիս են հոգեկան հանգիստ, էներգիայի մեծ կուտակում, առհասարակ, շատ սիրում եմ մարզվել, իսկ երբ չեմ հասցնում, ինձ մեղավոր եմ զգում»,-նշել է նա եւ ավելացրել, որ մարզասրահ հաճախելը կապված չի եղել կազմվածքից դժգոհ լինելու հետ.«Պարզապես կարծում եմ՝ դա յուրաքանչյուրին պետք է: Վերջապես առողջություն է»:

Դերասանուհին փորձում է երեխաների խնամքը համատեղել մարզումների եւ նկարահանումների հետ: Ասում է՝ մի փոքր դժվար է, բայց հասցնում է.«Իմ մասին բամբասանքները միշտ էլ եղել են՝ մինչեւ ամուսնությունս եւ ամուսնալուծությունից հետո էլ, միշտ:

Սովոր եմ դրան եւ ուշադրություն չեմ դարձնում: Բարի կամեցող շատ մարդիկ կան, իսկ պարապ, ուրիշի կյանքով ապրողներին չեմ էլ ուզում նկատել, իրենց ապրելակերպն էլ ինձ համար է միեւնույն: Բավական ինքնաբավ եմ եւ բացասական վերաբերմունքն ինձ չի հուզում»:

Օլյա Հակոբյան

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել