Մահացել է երգիչ Վահե Դավթյանը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է 1990-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանը :
«Խորը կսկիծով և շատ մեծ ցավով տեղեկացնեմ, որ երկարատև հիվանդությունից հետո մահացավ սիրված երգիչ, հրաշալի անձնավորություն Վահե Դավթյանը»,– գրված է նրա էջում։
Երգչի մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
«Հուլիսի սկզբին ընդունեցի առաջարկված քիմիայի կուրսը, սակայն օրգանիզմիս ցածր դիմադրողականության պատճառով, այն մեծ վնաս հասցրեց՝ առաջ բերելով սրտի անբավարարություն և շնչառական խնդիրներ, իսկ արյան հետազոտության ցուցանիշներն արձանագրել էին հեմոգլոբինի և սպիտակ գնդիկների խիստ պակաս։
Գնահատելով իրավիճակը, բժիշկները կտրականապես արգելեցին բուժումը շարունակել քիմիաթերապիայի ճանապարհով։ Ելնելով ստեղծված իրավիճակից, անիմաստ է դառնում Ֆրանսիայում մնալը, ուստի որոշում ենք կայացրել վերադառնալ հայրենիք և շարունակել պայքարը այլընտրանքային բուժման մեթոդներով և ամերիկյան կենսաբանական թերապիայի նորագույն մեթոդներով, որոնց կիրառումը դեռևս արգելված է Եվրոպայում»,– ամիսներ առաջ գրել էր Դավթյանը։