Մամուլ

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Աղասի Ենոքյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Քանի որ դատավորները ծանրաբեռնված են, Դավիթ Գրիգորյանը, չհասցնելով գործի քննությունը, մի թուղթ է գրել, որ գործի քննությունը հետաձգվում է։ Այստեղ հանցագործություն տեսնելը զարմանալի է, քանի որ հանցագործության համար պետք է լինի շահ, իսկ թե Դավիթ Գրիգորյանը ինչ շահ կարող էր հետապնդել դատը հետաձգելով, պարզապես զարմանալի է»։

Սա դատական համակարգը իշխանություններին ենթարկելու հաջորդ քայլն էր։ Այդ ճանապարհին իշխանություննների որոշ քայլեր հաջողված են եղել, որոշ քայլեր՝ ոչ.

Օրինակ իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն եւ դատավոր Արմեն Դանիելյանին։ Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար»։

Ենոքայանն ընդգծեց՝ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ «փուչիկ» է, որը կարող է «ջրվել» հենց առաջին ատյանի դատարանում. «Էլ չեմ խոսում, որ եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի համար»։

Կիսվել