Երևան-Սևան ավտոճանապարհի պայթյունի հետևանքով վնասվել է հայտնի գործարարի Range Rover-ը
Երևան-Սևան ավտոճանապարհի պայթյունի հետևանքով վնասվել է հայտնի գործարարի Range Rover-ը։
Shamshyan.com-ի տեղեկություններով դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։
Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։