«Տերմինատորը» 72 տարեկան է․ այսօր Առնոլդ Շվարցենեգերի ծննդյան օրն է
«Տերմինատորը» 72 տարեկան է․ այսօր Առնոլդ Շվարցենեգերի ծննդյան օրն է
Առնոլդ Ալոիս Շվարցենեգերը ծնվել է հուլիսի 30-ին 1947թ․-ին Ավստրիայում։ Ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թթ.։
Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
«Երբ ես ուզեցի դառնա կինոյի աստղ, հուլիվուդյան գործակալները, որոնց ես դիմեցի, միաբերան խորհուրդ տվեցին ինձ դեն նետել նման մտքերը․ մարմինս, ազգանունս եւ խոսվածքս չափազանց տարօրինակ էին ու անսովոր։
Ես աշխատում էի խոսվածքիս եւ դերասանական վարպետության վրա նույնքան համառորեն, որքան որ մինչ այդ զբաղվում էի կուլտուրիզմով, հասնելով այն բանին, որ ինձ հրավիրեն գլխավոր դերեր խաղալու։
«Կոնանի» եւ «Տերմինատորի» հետ եկավ պոկումը։ Այն ամենը, ինչը որ գործակալների կարծիքով հանդիսանում էին իմ թերությունները ու փակում ճանապարհս դեպի կինո, անակնկալ կերպով ինձ դարձրեցին մարտաֆիլմերի աստղերի»,- հիշում է իր 72-ամյակն այսօր նշող Առնոլդ Շվարցենեգերը։
Նա Միացյալ Նահանգներ է ոտք դրել ընդգծված խոսակցական ակցենտով, հսկայական մկանային կազմվածքով եւ հավակնոտ ամերիկյան երազանքով՝ հարստանալ ու մնալ հարուստ։
Շվարցենեգերին հաջողվեց իրականացնել իր երազանքը։ Նույնիսկ այն, որ հայրը նացիստական կուսակցության անդամ է եղել, չխանգարեց, որպեսզի ամերիկյան ցամաքում նա դառնա ամենահաջողված դերասաններից մեկը, հասնի համաշխարհային ճանաչման, վերածվի համամոլորակային նշանակության բրենդի եւ ի վերջո մուտք գործի նույնիսկ քաղաքականություն և դառնա Կալիֆորնիայի նահանգապետ։