Բանջարեղեն, որը կնվազեցնի քաղցկեղի հավանականությունը
Բանջարեղեն, որը կնվազեցնի քաղցկեղի հավանականությունը
Բժիշկ-սննդաբան Օքսանա Սկիտալինսկայան պատմել է, որ կաղամբը շատ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար ամենաէֆեկտիվ մթերքն է։
Կաղամբը հզոր հակամուտագեն է, որը կանխարգելում է ԴՆԹ-ի վնասումը և ուռուցքների առաջացումը, այն նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, սակայն չունի կողմնակի ազդեցություններ ինչպես դեղերը։
«Գանգուր կաղամբը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, իսկ բրոկոլին օգնում է ակտիվացնել աղիքների իմունային համակարգը»,- բացատրել է նա։
Սկիտալինսկայան նաև ընդգծել է, որ մարդիկ վախենում են կաղամբ ուտել վախից, թե վահանաձև գեղձերը կդադարեն հորմոններ արտադրել։
«Դա ճիշտ է, որ կաղամբը կարող է ճնշել վահանաձև գեղձերի հորմոնների սինթեզի վրա, սակայն նա դրանց չի արգելափակում»,- վստահեցրել է սննդաբանը։