Պողոս առաքյալի տասը հզոր աղոթքը մարդկանց համար
Պողոս առաքյալի տասը հզոր աղոթքը մարդկանց համար։
1․ Պողոս առաքյալը շնորհակալություն էր հայտնում Աստծուն յուրաքնչյուր հավատացյալի համար։
«Ամենից առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։
Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ հոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ անդադար հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»: (Հռոմեացիներ 1:8-10)
«Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար՝ հիշելով Աստծու անզուգական բարությունը, որ տրվեց ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով»: (Կորնթացիներ 1:4)
«Անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»։ (Եփեսացիներ 1:16)
«Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար»: (Փիլիպեցիներ 1:3-4)
«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար»: (Կողոսացիներ 1:3)
«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում, քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը»: (Թեսաղոնիկեցիներ 1:2-3)
«Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, եղբայրնե՛ր, քանի որ դա տեղին է, որովհետև ձեր հավատը անսահմանորեն մեծանում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ»: (2 Թեսաղոնիկեցիներ 1:3)
«Երախտապարտ եմ Աստծուն, որին սուրբ ծառայություն եմ մատուցում, ինչպես որ իմ նախահայրերն էին անում (և դա անում եմ մաքուր խղճով), և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում»: (2 Տիմոթեոս 1:3)
«Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ հիշում եմ քեզ իմ աղոթքներում»: (Փիլիմոն 1։3)
2․ Պողոս առաքյալն աղոթում էր նրանց գիտելիքի և իմաստության համար։
«․․․Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ»։ (Եփեսացիներ 1:17)
«Ահա թե ինչու, այն օրվանից սկսած, երբ լսեցինք այդ մասին, չենք դադարում աղոթել ձեզ համար և խնդրել, որ լցվեք նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, ունենաք կատարյալ իմաստություն և հոգևոր հասկացողություն»: (Կողոսացիներ 1:9)
3․ Պողոս առաքյալն աղոթում էր նրանց կատարյալ հույսի համար։
«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք, թե ինչ է այն հույսը, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար»։ (Եփեսացիներ 1:18)
«Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ հոգու զորությամբ առատանաք հույսով»։ (Հռոմեացիներ 15:13):
4․ Պողոս առաքյալն աղոթում էր, որպեսզի նրանք ապրեն խաղաղության և միասնության մեջ։
«Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ, որ միահամուռ կերպով և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը»։ (Հռոմեացիներ 15:5)
«Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով։ Թող Տերը ձեր բոլորի հետ լինի»։ (2 Թեսաղոնիկեցիներ 3:16)
5․ Պողոս առաքյալն աղոթում էր, որպեսզի նրանք զորացվեն հոգևոր ուժով։
«․․․և աղաչում եմ նրան, որ իր փառքի հարստության համաձայն՝ նա այնպես անի, որ իր հոգու զորությամբ ձեր ներսի մարդը ուժեղանա» (Եփեսացիներ 3:16):
«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք, թե ինչ է այն հույսը, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար, և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության գերազանց մեծությունը։
Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը»։ (Եփեսացիներ 1:18-19)
«Եվ Աստծու փառավոր հզորությունը ձեզ անհրաժեշտ զորությունը կտա, որպեսզի կարողանաք ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1:11):
6․ Պողոս առաքյալն աղոթում էր, որպեսզի մարդիկ սովորեն ապրել Քրիստոսի մեջ։
«Որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում, որ դուք արմատացած և հաստատված լինեք հիմքի վրա»։ (Եփեսացիներ 3:17)
«Որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ, որ Աստված է տալիս»։ (Եփեսացիներ 3:18-19)
7․ Պողոս առաքյալն աղոթում էր, որպեսզի նրանք լցվեին սիրով:
«Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա»: (Փիլիպպեցիներ 1:9)
8․ Պողոս առաքյալն աղոթում էր նրանց արդարության և մաքրության համար
«․․․որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր, որպեսզի անբիծ լինեք և չգայթակղեցնեք ուրիշներին մինչև Քրիստոսի օրը և Հիսուս Քրիստոսի միջոցով կարողանաք արդար պտուղ բերել՝ Աստծու փառքի ու գովաբանության համար»։ (Փիլիպպեցիներ 1:10-11)
9․ Պողոս առաքյալն աղոթում էր, որպեսզի նրանք գովերգեին եւ շնորհակալություն հայտնեի Աստծուն
«Շնորհակալություն հայտնելով Հորը, որը ձեզ պիտանի դարձրեց, որ մասնակից լինեք լույսիմեջ գտնվող սրբերի ժառանգությանը»։ (Կողոսացիներ 1:12)
«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը»: (2 Կորնթացիներ 1:3)
«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, որը օրհնեց մեզ»: (Եփեսացիներ 1:3)
10․ Պողոս առաքյալն աղոթում էր մարդկանց ծառայելու հնարավորությունների համար։
«Էլ ինչպե՜ս շնորհակալություն հայտնենք Աստծուն ձեզ համար և այն ամբողջ ուրախության համար, որ ձեր շնորհիվ ունեցանք մեր Աստծու առաջ։
Գիշեր-ցերեկ մենք թախանձագին աղաչում ենք, որ տեսնենք ձեզ և ամբողջացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատի մեջ» (Թեսաղոնիկեցիներ 3:9-10):