Մամուլ

Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սևան հրավիրող տեսահոլովակում

Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սևան հրավիրող տեսահոլովակում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է հրապարակել, որին կից գրել էր.

«Սևանը մեր ազգային հարստությունն է: Հոլովակը ջրի մաքրության և այստեղ հանգստանալու կարևորության մասին է։ Միացե՛ք #ԱրիՍևան արշավին՝ կիսվելով այս հոլովակով կամ տեղադրելով ձեր սեփական նկարը/վիդեոն՝ Սևանի ափին»:

Հայկ Սարգսյանը

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայկ Սարգսյանն այս տեսահոլովակում նկարահնվել է 680 ԱՄՆ դոլար արժեցող վերնաշապիկով: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է «Գուչչի» հագուստի բրենդի պաշտոնական կայքից: Պատգամավորը հենց այդ բրդենդի վերնաշապիկով է: Աղբյուրը համեմատել է Հայկ Սարգսյանի հագի վերնաշապիկը կայքում տեղադրված վերնաշապիկի հետ եւ որեւէ տարբերություն չկա:

680 ԱՄՆ դոլարը համարժեք է 330 հազար ՀՀ դրամի: Սա Հայկ Սարգսյանի աշխատավարձի կեսից ավելին է: Հիշեցնենք, որ պատգամավորի աշխատավարձը 660 հազար դրամ է, բայց առանց հարկման:

Հայկ Սարգսյանը

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի տեսահոլովակում հնչեցված մտքին, որ Սեւանը մաքուր է, առնվազն տարակուսանք է առաջանում: Տպավորություն է, որ Հայկ Սարգսյանի հոլովակում օգտագործված են նախկինում արված կադրեր, քանի որ  ArmDay.am-ին օրվա ընթացքում լուսանկարներ են հրապարակել Սեւանից, որի համաձայն ջուրը շարունակում է կանաչ երեւալ:

Նյութի աղբյուր՝ armday.am

Կիսվել