Գրիգորի Լեպսը Յուրմալայում կատարել է Սիրուշոյի հեղինակած երգը․ Տեսանյութ
Գրիգորի Լեպսը Յուրմալայում կատարել է Սիրուշոյի հեղինակած երգը: Երգչուհին համատեղ լուսանկար է հրապարակել սիրված կատարողի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Յուրմալայում։
Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել հայտնի երգչի հետ ու գրել.
«Գրիգորի Լեպս. հանդիպում Յուրմալայում: Ի դեպ, առաջին անգամ Գրիգորի Լեպսը «Судьба зима» երգը (որի երաժշտության հեղինակն եմ, խոսք՝ Ավետ Բարսեղյան) կատարել է հենց Յուրմալայում: Եկեք միասին շնորհավորենք նաեւ երգի համահեղինակին՝ իմ լավ ու տաղանդավոր ընկերոջ Ավետ Բարսեղյանի տարեդարձը, որը երեկ էր»: