Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս. Զարուհի Բաթոյան
Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքել է համացանցում տարածված այն տեղեկությանը, թե նախարարության կազմում երրորդ սեռի հիմնահարցերով զբաղվող վարչություն է բացվում:
«Ինձ իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահող կայքերը հիմա էլ սկսել են լուրեր տարածել, թե ես նախարարությունում երրորդ սեռի վարչություն եմ ստեղծում թաքուն:
Մի պահ պատկերացրեցի… Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս:
Բայց էս ամենը թաքուն, որ ոչ ոք չիմանա (իհարկե բացի կոնկրետ կայքից): Դե կաբինետն էլ հո մեր մոտ չենք թողնի, տեղ ա պետք գտնել, Ընդհատակում: