Աղբատար ևս 2 մեքենա և 400 նոր աղբաման հասան Երևան․ մոտ օրերս կանցնեն գործին
Աղբատար ևս 2 մեքենա հասավ Երևան, մոտ օրերս կանցնեն քաղաքը մաքրելու գործին։ Երևան կհասնեն նաև 400 նոր աղբաման: Այս մասին տեղեկցնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Երևան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։
Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։
Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար և զինվել համբերությամբ» -, նշված է Կարապետյանի հայտարարության մեջ։